Ֆիտնես մարզումներ. առողջ մարմնի և ակտիվ կյանքի բանաձևը․ «Մասնագիտություն»

Շատերի համար ֆիթնեսը պարզապես նախընտրելի ժամանց է կամ սիրելի սպորտաձև, իսկ ոմանց համար՝ մասնագիտություն՝ սիրված, օգտակար և առողջարար:

Ամբողջ աշխարհում օրեցօր ավելի է կարևորվում ֆիզիկական ակտիվության դերն ու նշանակությունը։ Ֆիթնեսը ենթադրում է էներգիա, ուժ, տոկունություն, առողջության ամրապնդում, ազատում ավելորդ քաշից, սլացիկ կազմվածք, ակտիվ կենսակերպ, ֆիզիկական ներդաշնակ զարգացում և երկարակեցություն։

Տիրապետելով ոլորտի ընդհանուր և մասնագիտական հմտություններին՝ արհեստավարժ ֆիթնես մարզիչները օգնում են մարզվել կիրթ, գրագետ, անվտանգ ու արդյունավետ: Նրանց աշխատանքը ներառում է.

  • Մարզումային անհատական ծրագրերի մշակում:
  • Վարժությունների համալիրի ընտրություն՝ համապատասխան անհատի տարիքին, առողջական վիճակին և պատրաստվածությանը:
  • Վարժությունների ճիշտ կատարման վերահսկում և անհրաժեշտ խորհրդատվություն:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի դասախոս, գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ Լիլիթ Մկրտչյանը:

Leave a Comment