Սիմոնյանը ՀՀ-ի՝ «2 աթոռի» նստելու ձգտման հայտարարությւնը «էմոցիոնալ» է անվանել

Հայաստանն իր առջև ԵԱՏՄ-ից ապահարզանի նպատակ չունի, ՌԴ-ի հետ հնարավոր ապահարզանի խոսույթը խիստ էմոցիոնալ է: Այս մասին Armenia Today-ին այսպես է մեկնաբանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ԵՄ թե ԵԱՏՄ և ԵՄ ընտրելու դեպքում ՌԴ-ն ու ՀՀ-մ գտնեն «ինտելլիգենտ ապահարզանի» ճանապվրհը։

Սիմոնյանը նշել է որ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար «պակաս կարևոր չէ, որքան ՀՀ-ի համար»։

«Չի կարելի քաղաքականության մեջ այդպես էմոցիոնալ ձևով անձնական տրամաբանության մեջ մտնել, կրկնում եմ Հայաստանը լիակատար անդամ է և դրանից բխող իրավունքներով և պարտականություններով։ Այնպես որ կարծում եմ, այդ խոսակցությունները մի քիչ էմոցիոնալ են և խիստ չափազանցված այս փուլում»,- մեկնաբանել է նա։

Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի լիակատար անդամ է դրանից բխող իրավունքներով և պարտականություններով։

 

 

Leave a Comment