Թրամփը Վենսին և Ռուբիոյին անվանել է իր հավանական իրավահաջորդներ

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել է իդեալական թեկնածուներ իր ժամկետի ավարտից հետո երկիրը ղեկավարելու համար։

ԱՄՆ նախագահը հետաքրքրվել է, թե ով կարող է իրեն հաջորդել և հրավիրել միջոցառման հյուրերին ծափահարություններով քվեարկել 2028 թվականին նախագահի և փոխնախագահի պաշտոններում առաջադրվելու հավանական թեկնածուների համար։ Թրամփը հիշատակել է Վենսին և Ռուբիոյին՝ առանց մանրամասնելու, թե ինչ պաշտոններ է պատկերացնում նրանցից յուրաքանչյուրի համար։

«Սա կլիներ կատարյալ քվեարկություն։ Ի դեպ, ես կարծում եմ, որ սա երազանքի թիմ է, բայց կան որոշ փոքր մանրամասներ», – ասել է ամերիկացի նախագահը Սպիտակ տան Վարդերի այգում կազմակերպված ընթրիքի ժամանակ իր ելույթում։ 

Leave a Comment