Ես թույլ չեմ տա մարդկանց ասել, թե խաղացողներն իմ նկատմամբ անհարգալից են գտնվել․ Արբելոա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է ֆուտբոլիստների կողմից իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մասին շրջանառվող տեղեկությունները։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ թիմի ներսում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո որոշ խաղացողներ չեն շփվում մարզչի հետ։ Ավելին, պնդումներ կային, որ ֆուտբոլիստները նրա համար նույնիսկ վիրավորական մականուն են հորինել։

«Ես թույլ չեմ տա մարդկանց ասել, թե խաղացողներն իմ նկատմամբ անհարգալից են գտնվել։ Նման բան երբեք չի եղել։ Շատ ստեր են տարածվել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արբելոան։

Leave a Comment