Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան աշխատանքի ընթացքում կոնֆլիկտներ է ունեցել թիմի վեց ֆուտբոլիստների հետ։ Իսպանացի մասնագետին չի հաջողվել հարթել բոլոր տարաձայնությունները, ինչը հանգեցրել է ակումբում մթնոլորտի վատթարացման։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Էդուարդո Կամավինգան առաջինն էր, ով դժգոհություն հայտնեց Արբելոային։ Նրան դուր չէին եկել թիմում կատարված փոփոխությունները։ Դանիել Կարվախալը դժգոհ է իր ստացած խաղաժամանակից։ Ալվարո Կարերասը դժգոհել է, որ Չեմպիոնների լիգայում «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ Դավիդ Ալաբան նույնպես վրդովված է խաղաժամանակի սակավությունից։ Նա և մարզիչը գրեթե չեն շփվում միմյանց հետ։ Ռաուլ Ասենսիոյիի և մարզչի միջև բախում է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը չի ընդգրկվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ ՉԼ խաղի մեկնարկային կազմում։ Դանիել Սեբալյոսը «Բետիսի» դեմ խաղից մեկ օր առաջ լարված խոսակցություն է ունեցել Արբելոայի հետ։ Դրանից հետո նա թիմակիցներին հայտնել է, որ խնդրել է մարզչին այլևս չկապնվել իր հետ։