Փաշինյանը մտել է տարատեսակ գործարքների մեջ․ միակ լուծումն իր հեռացումն է․ Օսկանյան (տեսանյութ)


Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց, ՀՀ-ՌԴ հարաբերությունները շատ սրեց: Այս մասին ասել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Մի քանի շաբաթ առաջ, երբ Մոսկվայում իրենց հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Փաշինյանին հրապարակային փաստի առաջ դրեց՝ ԵԱՏՄ և Եվրամիություն թեմայով, Փաշինյանը ահավոր սխալ դիվանագիտական պատասխան տվեց, երբ ասաց՝ այնքան ժամանակ ինչքան հակասություն չկա, առայժմ այսպես շարունակենք, հետո կնայենք: Անկեղծ ասած, 7-րդ դասարանի աշակերտը երևի թե նման պատասխան չէր տա: Ես մի պահ մտածեցի, որ երևի թե այդ մթնոլորտի մեջ Փաշինյանը անակնկալի եկավ և այլ պատասխան չուներ, դրա համար այդպես ասաց, բայց երբ 2 օր առաջ լրագրողները նորից այդ հարցը տվեցին նրան, նա նորից նույն պատասխանը տրվեց»,- ասաց Օսկանյանը:

Մանրամասները` տեսանյութում


Leave a Comment