Ալոնսոն զղջում է, որ գլխավորել է «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն իր մտերիմների շրջապատում խոստովանել է, որ ժամանակի ընթացքում հասկացել է իր սխալը՝ 2025 թվականի ամռանն ընդունելով մադրիդյան ակումբը գլխավորելու առաջարկը։ Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը:

Իսպանացին այս պատմությունը համարում է փակված էջ, սակայն չի թաքցնում իր զղջումն այն բանի համար, որ ստիպված է եղել ղեկավարել թիմն անհամապատասխան ժամանակահատվածում:

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա պաշտոնանկությունից հետո շատ խաղացողներ խզել են անձնական հարաբերությունները մարզչի հետ։ Ֆուտբոլիստներից մեկը, ով բացահայտ դեմ է արտահայտվել Ալոնսոյին, եղել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Միևնույն ժամանակ, Ալոնսոն նշել է, որ ուրախ է, որ չի հասցրել բախվել այնպիսի իրավիճակների, ինչպիսին էր կիսապաշտպաններ Վալվերդեի և Չուամենիի միջև վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքը:

44-ամյա մասնագետը սպասում է այնպիսի նախագծի, որը կբավարարի իրեն թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով։ Ալոնսոն մտադիր չէ շտապել մարզչական աշխատանքին վերադառնալու հարցում։ Նշվում է, որ մոտ ապագայում նա հաստատ չի աշխատիԻսպանիայում. որպես Ալոնսոյի հավանական հաջորդ աշխատավայր դիտարկվում են Անգլիան կամ Գերմանիան:

Մադրիդի «Ռեալը» դադարեցրել էր համագործակցությունը Խաբի Ալոնսոյի հետ այս տարվա հունվարի 12-ին:

Leave a Comment