
Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացում նորություն լինելու դեպքում անմիջապես Հայաստանի հանությունը տեղեկացվում է, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Դե որ լինի, կասենք, էլի», – նշեց նախարարը, ով դրանից րոպեներ առաջ ինչ-որ բան էր շշնջում քարոզարշավ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին: Կարելի էր լսել, մասնավորապես, «թուրքերը էսօր բացում են… հիշում ե՞ք կոդերը, որ… էսօր բացում են, մի հատ վելքամինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ…»:
«Եթե մի բան դեռ չի հանրայնացվում, նշանակում է՝ մի բան ընթացքի մեջ է, հենց լինի՝ անպայման [կհանրայնացվի]», – վստահեցրեց Միրզոյանը:
«Որևէ նորություն որ լինում է, անմիջապես և՛ լրատվամիջոցները, և՛ ողջ հայ հանրությունը տեղեկացվում է», – ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է, թե ինչ էր փսփսում վարչապետի ականջին, Միրզոյանը հայտարարեց. – «Դե որ փսփսալու պահը անցած լիներ, չէինք փսփսա, միանգամից կգայինք կամերայի առաջ ուղիղ կասեինք»: