«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչն է իրեն ստիպում շարունակել ֆուտբոլ խաղալ 38 տարեկանում։
«Ես այսպիսի մարդ եմ։ Եվ ինձ դուր է գալիս այն, ինչով զբաղվում եմ։ Նախևառաջ այն պատճառով, որ սիրում եմ ֆուտբոլ խաղալ, և ես դա կանեմ այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ։
Նաև ես շատ եմ սիրում մրցակցել, սիրում եմ հաղթել ամեն ինչում։ Կարող եմ անգամ թույլ չտալ որդուս հաղթել ինձ վիդեոխաղերում։Այդպիսին է իմ բնավորությունը։ Հենց դա է ինձ օգնել հասնել այն ամենին, ինչին հասել եմ։ Հաճախ դա տհաճ է լինում, քանի որ ինձ համար իսկապես դժվար է պարտվելը։ Ես չգիտեմ պարտվել։ Բայց հենց դա է ինձ դարձրել այն, ինչ կամ»,- ասել է Մեսսին: