Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. Կալուգին

Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ գերատեսչության տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Ռուսաստանը և Վրաստանը բնական գործընկերներ են:  Պատրաստ ենք այսուհետ էլ զարգացնել համագործակցությունը Թբիլիսիի հետ և կառուցողականորեն լուծել գործնական հարցերը: Երեկ ՌԴ կառավարությունն ավելացրել է առանց վիզայի  մնալու ժամկետը միջազգային փոխադրումներ իրականացնող վրացի վարորդների համար», – ասել է դիվանագետը:

 

 

Leave a Comment