
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
Կոմպոզիտոր, երաժշտագետ Աննա Հայրապետյանի և Հանրային ռադիոյի համագործակցության մասին արդեն պատմել ենք՝ անդրադառնալով նրա «Օրոր» ստեղծագործությանը։ Այս անգամ կներկայացնենք այդ համագործակցության ևս մեկ գեղեցիկ արդյունք՝ «Նանիկ» երգը՝ «Լիլլա» վոկալ քառյակի կատարմամբ։