Հայաստանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխությունների. Կալուգին

Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Դիվանագետին խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, որ Հայաստանը չափազանց մոտեցել է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր հարաբերությունները երկրի հետ։

«Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որը դուք նշեցիք, այն ուղերձների օրինակ է, որոնք մենք փոխանցել և շարունակում ենք փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հանրությանը տարբեր մակարդակներում: Մենք կարծում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան, որ Երևանի առաջխաղացումը այսպես կոչված եվրոպական ուղով որոշ պահի կարող է հանգեցնել ռուս-հայաստանյան հարաբերությունների համակարգային փոփոխությունների», – բացատրել է նա։

 

Leave a Comment