Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ հարցեր




ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։


Կողմերը քննարկել են Իրանի հարցը և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ջրային ուղիներում նավագնացության պաշտպանության ծրագրերի շուրջ 40 երկրի պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին։Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին և նրա ֆրանսիացի գործընկեր Քեթրին Վոտրենը մայիսի 12-ին կհամանախագահեն կոալիցիոն գործընկերների նիստը։


Ակնկալվում է, որ նրանք կներկայացնեն ռազմական ներդրումները, որոնք կարող են կատարվել պատերազմի ավարտից հետո նեղուցը պաշտպանելու առաքելության շրջանակում։


 


 


Leave a Comment