Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նոր ներկրված էլեկտրական տրոլեյբուսներին։
«Մեր բոլոր նոր տրոլեյբուսները մոտավորապես 60 կմ առանց լարերի կարող են երթևեկել, դա շատ ավելի լայն հնարավորություն է տալիս»,- ասել է նա։
«Շատ լավ օրինակ է Նուբարաշենը, որտեղ լարեր չունենք, բայց տրոլեյբուսը մտնում, դուրս է գալիս, հետո նոր կպնում լարերին»,- ասել է Տիգրան Ավինյանը՝ Նիկոլ Փաշինյանին։
