Իրանը կարող է քննարկել ուրանի մինչև 90 տոկոս հարստացման հարցը

Իրանը կարող է քննարկել ուրանի մինչև 90% հարստացման հարցը ԱՄՆ-ի հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզային։

CNN-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։

«ԱՄՆ-ի կողմից կրկնակի հարձակման դեպքում Իրանի տարբերակներից մեկը կարող է լինել (ուրանի – խմբ.) մինչև 90% հարստացումը։ Մենք կուսումնասիրենք այս հարցը խորհրդարանում», – գրել է Ռեզային X սոցիալական ցանցի էջում։

Leave a Comment