Թուրքական դեսպանական «դեսանտը». ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան․ Վարուժան Գեղամյան



Հայաստանում Ազգային ժողովի 2026 թ. հունիսյան ընտրությունները, ինչպես արդեն հայտնի է, իրենց վրա են սևեռել ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային տարբեր դերակատարների ուշադրությունը և լայնորեն բնութագրվում են որպես «աշխարհաքաղաքական ընտրություններ» տարբեր բևեռների միջև։ Այդ համատեքստում որևէ զարմանալի բան չկա. Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը, որը բխում է առաջին հերթին իր աշխարհագրական դիրքից ու ռելիեֆից, մշտապես այն դարձնում է մրցակցության օբյեկտի ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ տերությունների միջև։ Կասկածից վեր է, որ հայաստանյան ընտրությունները էական են լինելու տարածաշրջանի հետագա ուժային հավասարակշռության ու անվտանգության ճարտարապետության համար և ազդելու են եվրասիական բոլոր գործընթացների վրա։ Ուստի այս տարածաշրջանում իրենց շահերն ունեցող գրեթե բոլոր ուժերը առաջիկա շաբաթներին անթաքույց հետաքրքրվելու են հայկական թեմատիկայով։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment