ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` Բաքվում

Ադրբեջանի մայրաքաղաքի Ղարադաղի շրջանում այսօր առավոտյան խոշոր հրդեհ է սկսվել պահեստային տարածքում։

Բաքվի Լոքբաթան ավանում գտնվող պահեստում բռնկված հրդեհի վայրում աշխատում են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ստորաբաժանումներն ու հատուկ տեխնիկան։ Կրակի դեմ պայքարելու նպատակով գործի է դրվել նաև գերատեսչության ավիացիոն ջոկատի ուղղաթիռը։

Այս պահին փրկարարական ուժերը շարունակում են իրականացնել հրդեհի մեկուսացման և վերջնական մարման գործողությունները։ Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Leave a Comment