Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 24-26 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 15-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 21-23 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-20աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 18-22 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 19-22, հովտային շրջաններում՝ 21-25 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18, նախալեռնային շրջաններում՝ 19-24 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 22-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 25-27 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 14-18 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 24-27։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 19-23, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 12-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 23 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։
