Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (САП) մեղադրանք են առաջադրել Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին։ Այս մասին հաղորդվել է երկու գերատեսչությունների Telegram ալիքներում։
«НАБУ-ն և САП-ն բացահայտել են կազմակերպված խումբ, որը ներգրավված է Կիևի մոտակայքում էլիտար շինարարական նախագծերում 460 միլիոն գրիվնայի (10,5 միլիոն դոլար – խմբ.) լվացման մեջ։ Մեղադրանքներ են առաջադրվել դրա մասնակիցներից մեկի՝ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարի դեմ», – ասվում է հայտարարության մեջ։
Գործակալությունները նշել են, որ մեղադրանքն առաջադրվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր մասշտաբով)։ Այս հոդվածով նախատեսված պատիժը 8-ից 15 տարի ազատազրկում է՝ գույքի բռնագրավմամբ։
Ավելի վաղ Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը և մի քանի ուկրաինական լրատվամիջոցներ հայտնել են, որ Երմակի դեմ քննչական գործողություններ են իրականացվում։