Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում ընդունել է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը, մարզիչներին և խաղացողներին։
Հանդիպումը նվիրված էր «Ինտերի»՝ 2025/26 մրցաշրջանի չեմպիոնությանը։
«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան պոնտիֆիկոսին նվիրել է «Ինտերի» մարզաշապիկ՝ Լևոն XIV անունով։
Ի պատասխան՝ Պապը կոչ է արել ֆուտբոլիստներին օրինակ լինել երիտասարդության համար և ընդգծել է սպորտում բարոյականության կարևորությունը։
«Ինտերը» դարձել էր 2025/26 մրցաշրջանի Իտալիայի չեմպիոն 35-րդ տուրում հաղթելով «Պարմային»։