Մոտ 500 լեռնագնաց պատրաստվում է նվաճել Էվերեստը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Մոտ 500 լեռնագնաց պատրաստվում է նվաճել Էվերեստը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Էվերեստի լանջերին այս օրերին մոտ 500 լեռնագնաց պատրաստվում է հաղթահարել աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, որի բարձրությունը 8850 մետր է։ Սակայն արդեն ավելի քան երկու շաբաթ նրանց ճանապարհը փակել էր Խումբու սառցադաշտում կախված հսկայական ու անկայուն սառցաբեկորը։

Այնուամենայնիվ, 492 լեռնագնաց և նույնքան նեպալցի շերպա շարունակում են նախապատրաստվել վերելքին՝ սպասելով բարենպաստ «եղանակային պատուհանին»։

Լեռնագնացները դեռ ապրիլից հավաքվել են 5300 մետր բարձրության վրա գտնվող բազային ճամբարում՝ սպասելով հարմար եղանակի։ Չնայած վտանգավոր պայմաններին, աճող ճանապարհածախսերին ու թույլտվությունների թանկացմանը՝ հարյուրավոր մարդիկ շարունակում են փորձել նվաճել Էվերեստը։

Radar Armenia-ն ներկայացնում է լուսանկարները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment