Հայ մարզիկները Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում 9 մեդալ են նվաճել

Հայ մարզիկները Հունաստանի Տրիկալա քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում 9 մեդալ են նվաճել, հայտնում է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան։

13 հայ մարզիկներից առաջին տեղ են զբաղեցրել Էլեն Եփրեմյանը, Էրիկ Կոստանդյանը, Մհեր Թեմիրյանը և Ալեն Եգորյանը։ Արծաթե մեդալի արժանացել է Վիկտորյա Հայրապետյաը։

Վահագն Հակոբյանը, Արթուր Զաքարյանը, Դավիթ Մարաբյանը և Վոլոդյա Մկրտչյանը բրոնզե մեդալներ են նվաճել։

Առաջնությանը մասնակցում էր շուրջ 450 մարզիկ 23 երկրից։

Leave a Comment