Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ շարունակելո՞ւ է ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակներում, թե՞ ընտրելու է եվրոպական ուղին, քաղաքական դաշտում քննարկումների տեղիք է տվել։
Հայաստանի վարչապետը, արձագանքելով Պուտինին, նշել է՝ այս պահին նման ընտրություն կատարելու անհրաժեշտություն օրակարգում չկա։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է՝ Հայաստանը նպատակ չունի վնասել Ռուսաստանի շահերին։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզված է՝ Պուտինը, հակառակ հնչեցրած հայտարարություններին, վստահ է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ կտրուկ քայլերի, այդ թվում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
