«Ունեմ ընտրյալ», «խիղճս մաքուր է», «հետաքրքիր չէ». երևանցիները՝ քարոզարշավի մասին

Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց մայիսի 8-ին՝ ընդգրկելով Երևանի և մարզերի տարբեր հատվածներ։

Ընտրություններինմասնակցող 19 քաղաքական ուժեր պայքարում են օրենքով սահմանված անցողիկշեմըհաղթահարելու և խորհրդարան մուտք գործելու համար։

Համաձայնգործողօրենսդրության՝ ԿԸՀ-ն անցողիկ շեմ է սահմանել կուսակցությունների համար 4%, մինչև երեք կուսակցությունից կազմված դաշինքների համար 8%, իսկ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերիներկայացուցիչները այցելում են երկրի տարբեր շրջաններ, շփվում քաղաքացիների հետ, անցկացնում հանդիպումներ և հանրահավաքներ։ Ընտրականօրենսգիրքը սահմանում է, որ քարոզչությունը պետք է իրականացվի ազատության, հավասարության և օրինականության սկզբունքներով՝ բացառելով ատելության խոսքը, վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքը կամ ընտրողների նկատմամբ ցանկացածտեսակի ճնշում։

Ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ ընտրական գործընթացը չի կարող համարվել լիարժեք ազատ և արդար, եթե նախընտրական փուլում արդեն իսկ նկատվում են վարչականուղղորդումների և անհավասար մեդիա լուսաբանման դրսևորումներ։

Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու՝ արդյոք քաղաքացիները հետևում են քարոզարշավի ընթացքին և արդյոք ներկայացվող ծրագրերը կարողենազդել նրանց վերջնական կողմնորոշման վրա։

Հարցվածների մեծ մասը նշել է, որ ուշադիր չի հետևում լրահոսին, քանի որ կամ արդեն կողմնորոշվել է, կամ արդեն իսկ ծանոթ է քաղաքական ուժերի ծրագրերին։

«Քարոզարշավին չեմ հետևում, որովհետև ընտրության հարցում արդեն հստակ որոշել եմ»,- ասել է մի քաղաքացի։

Մեկ այլ բնակչի խոսքով՝ ինքը հետևում է ելույթներին, որպեսզի վերջնականապես կողմնորոշվի:

«Քարոզարշավը կազդի այնքանով, որ կկարողանանք ճիշտ ուժի ընտրել, երկիրը ճգնաժամից դուրս բերել»,- կարծիք է հայտնել հարցված քաղաքացին։

Հարցվածներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ բարձրախոսներով փողոցային իրազեկումն իրեն հոգեհարազատ ձևաչափ չէ, քանի որ ցանկանում է ավելի մանրամասն ծանոթանալ ծրագրերին և ակնկալում է բովանդակային բանավեճեր։

«Բալկոնից եմ հետևում քարոզարշավին, իսկ բալկոնից միայն աղմուկ է լսվում։ Կցանկանայի ավելի շատ բանավեճեր լինեին և դիրքորոշումներ հայտնեին  կուսակցությունները»,- կարծիք է հայտնել քաղաքացին։

Որոշ քաղաքացիներ դժգոհեցին քաղաքական ուժերի խոսույթից՝ հույս հայտնելով, որ կողմերը կդադարեցնեն միմյանց հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնելը։

«Քարոզարշավի ավելի բարձր մակարդակ կցանկանայի, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ուենենք»,- այսպես է ասել մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment