Եղեգնաձորի ու Վայքի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում․ Նարեկ Կարապետյան

«Եղեգնաձորն ու Վայքը մեր երկրի համար հսկայական ներուժ ունեցող շրջաններ են, բայց այդ ներուժն այսօր դեռևս ամբողջությամբ չի օգտագործվում։ Մենք այս շրջանը կվերածենք զբոսաշրջության ոլորտի առաջատարներից մեկի»,- նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը Վայքի բնակիչներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա իր խոսքում վստահեցրել է՝ 3-ը փոփոխության թիվն է։

«Միասին մենք պետք է իրականացնենք այս փոփոխությունը՝ հանուն պայքարի ու տառապանքի մեջ գտնվող մեր ընկերների և հանուն մեր սիրելի ու գեղեցիկ հայրենիքի»,- ընդգծել է Կարապետյանը։

Leave a Comment