Թրամփը բացահայտել է, թե ով կկարողանա Իրանից հարստացված ուրանը վերցնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ միայն Միացյալ Նահանգներն ու Չինաստանն ունեն Իրանի թաղված ուրանին հասանելիություն ստանալու տեխնոլոգիա։

«Այն (ուրանը – խմբ.) այնքան խորն է թաղված, և օբյեկտները այնքան անհաջող են վնասված, որ նրանք չունեն այն տեղափոխելու սարքավորումներ: ( ԱՄՆ – խմբ.) և Չինաստանը աշխարհում միակ երկրներն են, որոնք կարող են այն հեռացնել», – լրագրողներին ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ կհեռացնի հարստացված ուրանի պաշարները Իրանից։

Leave a Comment