Ուկրաինան և ԱՄՆ-ն քննարկել են Զելենսկու և Պուտինի հանդիպման հնարավոր ձևաչափերը


Միջազգային


Միացյալ Նահանգներում կողմերը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով առաջնորդների մակարդակով հանդիպումների և բանակցությունների ձևաչափերը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է Telegram-ում։

Նրա խոսքով՝ այսօր՝ մայիսի 11-ին, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը նրան զեկուցել է ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումների արդյունքների մասին։

Նախագահը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներում քննարկվել են նաև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով առաջնորդների մակարդակով հանդիպումների և բանակցությունների հնարավոր ձևաչափերը։


Leave a Comment