Թուրք լրագրողներն այցելել են հայ-թուրքական սահման. ԶԼՄ – armeniatoday.am

Թուրք լրագրողները Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսության»-ը մասնակցելուց հետո այցելել են հայ-թուրքական սահման, հայտնել է ermenihaber-ը։ 

Ըստ կայքի՝ նրանք եղել են Գյումրի-Կարս երկաթուղու տարածքում, ուսումնասիրել երկաթուղու վերագործարկման հեռանկարներն ու տեղում խոսել անցակետի բացման կարևության մասին։

Հայաստանը և Թուրքիան Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանականերում կայացած քննարկումների արդյունքներով ստորագրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման մասին արձանագրություն։

ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Leave a Comment