The Beatles-ը պատրաստվում է թանգարանի բացմանը

The Beatles-ը պատրաստվում է թանգարանի բացմանը

The Beatles լեգենդար քառյակը պատրաստվում է Լոնդոնի կենտրոնում բացել իր առաջին պաշտոնական թանգարանը՝ «The Beatles at 3 Savile Row»: Այն տեղակայված կլինի հենց այն պատմական շենքում, որտեղ ժամանակին գտնվում էր խմբի կենտրոնակայանը, և որտեղ 1969-ին տեղի ունեցավ նրանց հայտնի վերջին տանիքային համերգը։

Թանգարանը, որի բացումը նախատեսված է 2027 թվականին, այցելուներին հնարավորություն կտա անցնել յոթ հարկերով, տեսնել բացառիկ արխիվային նյութեր և այցելել նկուղային այն ստուդիան, որտեղ ձայնագրվել է «Let It Be» ալբոմը։ 

Պոլ Մակքարտնին նշել է, որ սա հիանալի միջոց է՝ երկրպագուներին տրամադրելու պաշտոնական վայր, որտեղ նրանք կարող են զգալ խմբի ոգին, առանց Abbey Road-ի երթևեկությունը խաթարելու։ 

Թանգարանի այցելության գագաթնակետը կլինի հենց այն տանիքը, որտեղ Լենոնը, Մակքարտնին, Հարիսոնն ու Սթարը վերջին անգամ միասին ելույթ ունեցան հանրության համար։

Հետաքրքիր է, որ նախագիծն իրականացվում է Apple Corps-ի նոր տնօրենի նախաձեռնությամբ, իսկ Ռինգո Սթարը շենքի վերադարձը նմանեցրել է «տուն գալուն»։

Զուգահեռաբար, երկու երաժիշտներն էլ շարունակում են ակտիվ ստեղծագործել. Ռինգոն վերջերս թողարկել է իր 22-րդ ալբոմը, իսկ Մակքարտնիի նոր՝ «The Boys of Dungeon Lane» սկավառակը լույս կտեսնի մայիսի վերջին։

Leave a Comment