Թուրքական ակումբը ցանկանում է Սալահին իր կազմում տեսնել

Թուրքական ակումբը ցանկանում է Սալահին իր կազմում տեսնել

Ըստ The Sun պարբերականի՝ «Լիվերպուլի» աստղ Մոհամեդ Սալահը, ով այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է անգլիական ակումբից, հայտնվել է թուրքական «Ֆեներբախչեի» ուշադրության կենտրոնում։ 

Ստամբուլյան ակումբն արդեն հանդիպել է ֆուտբոլիստի գործակալի հետ և առաջարկել երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 17,3 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով։

Չնայած Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից ստացված ավելի շահավետ ֆինանսական առաջարկներին, 33-ամյա եգիպտացին նախապատվությունը տալիս է Եվրոպայում մնալուն, որպեսզի լավագույն մարզավիճակով մոտենա Աշխարհի առաջնությանը։ 

«Լիվերպուլում» Սալահի վերջին մրցաշրջանն ուղեկցվում է լարվածությամբ. նա վերջերս հրապարակավ քննադատել է թիմում տիրող կարգապահությունը, ինչին կոշտ է արձագանքել գլխավոր մարզիչ Արնե Սլոտը՝ հասկացնելով, որ ակումբը պատրաստ է հաջողությունների հասնել նաև առանց եգիպտացի հարձակվողի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment