Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ուշագրավ տեղեկություններ է փոխանցել Մադրիդի «Ռեալի» ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Օրերս թիմի ճամբարում հերթական տհաճ միջադեպն էր գրանցվել, երբ բախվել էին կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեն և Օրելիեն Չուամենին:
Ըստ Ռոմանոյի տեղեկությունների՝ հանդերձարանում լարվածությունը հասել է կրիտիկական կետի, ինչի ֆոնին ակումբում գլոբալ փոփոխություններ են ծրագրվում։ Ընդ որում, խոսքը միայն մարզչական հնարավոր փոփխությունների մասին չէ. սպասվող վերակառուցումը վերաբերելու է նաև ակումբի բարձրագույն ղեկավարությանն ու ֆուտբոլիստներին։