
Oviocloud.am հարթակի միջոցով օգտատերերը կարող են առանց երկար ընթացակարգերի ընտրել անհրաժեշտ ամպային լուծումները և անմիջապես սկսել դրանց օգտագործումը՝ ապահովելով բիզնեսի թվային ենթակառուցվածքի արագ մեկնարկ։
Հարթակն ապահովում է ենթակառուցվածքի ճկուն և լիարժեք կառավարում․ հաճախորդները կարող են ինքնուրույն ավելացնել կամ նվազեցնել ռեսուրսները, փոխել կարգավորումները և մասշտաբավորել իրենց ամպային միջավայրը՝ այն համապատասխանեցնելով բիզնեսի փոփոխվող պահանջներին։
OVIO Cloud հարթակի միջոցով օգտատերերը կարող են հեշտությամբ համեմատել հասանելի ամպային լուծումներն ու սակագները և ընտրել իրենց համար առավել համապատասխան կոնֆիգուրացիան։
«Oviocloud.am-ը անվտանգ և ապահով հարթակ է, որը նպատակ ունի դարձնել ամպային ենթակառուցվածքը նույնքան հասանելի և հեշտ կառավարվող, որքան ցանկացած այլ առցանց ծառայություն։ Մենք վստահ ենք, որ մեր նոր հարթակի միջոցով բիզնեսը և ֆիզիկական անձ հաճախորդները կկարողանան արագ կյանքի կոչել նոր նախագծերը, ավելի ճկուն կառավարել իրենց տեխնոլոգիական ռեսուրսները և կենտրոնանալ բիզնեսի հիմնական գործունեության վրա: Չափազանց կարևոր է նաև այն, որ բոլոր տվյալները պահպանվում են ՀՀ տարածքում, ինչը երաշխավորում է տվյալների հուսալի և վերահսկելի պահպանում»,-նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
OVIO Cloud հարթակով ծառայությունների դիմաց կարելի է վճարել միջազգային տարբեր վճարային համակարգերով, այդ թվում Visa, Master, MIR համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս հարթակից օգտվել նաև արտասահմանյան հաճախորդներին:
Նոր հարթակն ապահովում է 24/7 հասանելիություն OVIO-ի տվյալների կենտրոնում տեղակայված ամպային ենթակառուցվածքին՝ ապահովելով բարձր մակարդակի կայունություն, անվտանգություն և ծառայությունների հասանելիություն։ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը միակն է Հայաստանում, որ կառուցված է ենթաակառուցվածքի հուսալիության TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտով։ Կենտրոնն ունի ISO 27001, 27017, 27018, PCI DSS միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանություն, ինչը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարում, ամպային համակարգերի պաշտպանություն, տվյալների գաղտնիություն և բանկային տեղեկատվության պաշտպանություն։
***
OVIO-ի մասին
Ընկերության ցանցը հիմնված է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝ միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: OVIO-ն ապահովված է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք միմյանցից ֆիզիկապես և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով ընկերության հուսալի և անխափան ծառայությունների մատուցումը:
OVIO-ի կորպորատիվ հաճախորդների թվում են հայաստանյան բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, այդ թվում բանկեր և այլ ֆինանսական կառույցներ, պետական գերատեսչություններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: