Վեդիի մանկապղծության գործով կալանավորվել է 3-րդ անձը – armeniatoday.am

Վեդիում մանկապղծության գործով 3-րդ անձն է կալանավորվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

ՔԿ-ի մայիսի 5-ին հայտնել էր, որ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մասին հաղորդումներն ստացվել էին փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։

Մայիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ, մայիսի 7-ին նրանք կալանավորվել էին։ Այսօր կալանավորված 3-րդ անձի՝ Վ.Ե.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել մայիսի 8-ին։

Դեպքի ֆոնին իրավապահ համակարգի 5 պաշտոնյա էր ազատվել աշխատանքից։

Կարդացեք նաև՝ 

Վեդիում տուժած անչափահաս քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել․ փաստաբան

Leave a Comment