Ռուսաստանաբնակ բազմաթիվ հայեր գալիս են Հայաստան հատուկ այն նպատակով, որպեսզի ընտրություններին քվեարկեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանել է այն դիտարկմանը, թե հայտնի որոշ ուժեր Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիների են բերելու Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար։
«Այսօր էլ Մոսկվայից, Կրասնոդարից և Ռուսաստանի ամենատարբեր հատվածներից մարդիկ գալիս են ու ասում են, որ հատուկ եկել են Հայաստան, որ քվեարկեն «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության օգտին։ Չգիտեմ` այդ մարդկանց ուղարկել են, թե իրենց որոշմամբ են եկել, սակայն Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներից ով էլ գա, նրանց 65 և ավելի տոկոսը կողմ է քվեարկելու «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության օգտին»,– հայտարարել է վարչապետը։