Չիմաևը կրել է կարիերայում առաջին պարտությունը և զրկվել UFC-ի չեմպիոնական գոտուց

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում մայիսի 10-ի գիշերը կայացել է խառը մենամարտերի UFC 328 մրցաշարը։ Գլխավոր իրադարձությունը միջին քաշային կարգում ԱՄԷ-ն ներկայացնող Խամզաթ Չիմաևի և ամերիկացի Շոն Սթրիքլենդի տիտղոսային մենամարտն էր։

​Հինգ ռաունդ տևած դիմակայությունն ավարտվել է ամերիկացի մարտիկի հաղթանակով։ Մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (48-47, 47-48, 48-47) հաղթել է ամերիկացին և խլել չեմպիոնական գոտին։ Խամզատ Չիմաևը կրել է իր պրոֆեսիոնալ կարիերայիում առաջին պարտությունը։

​Այժմ Չիմաևի ակտիվում կա 16 մենամարտ, որոնցից 15-ն ավարտվել է հաղթանակով, մեկը՝ պարտությամբ։ Սթրիքլենդն իր հաշվին գրանցել է կարիերայի 31-րդ հաղթանակը՝ ունի նաև 7 պարտություն։

Նախորդ մենամարտում Չիմաևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Դրիկուս դյու Պլեսիին՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը, իսկ Սթրիքլենդը նոկաուտի էր ենթարկել Էնթոնի Էռնանդեսին։

Leave a Comment