Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ




Հանրապետության տարածքում մայիսի 11-ի կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:


 


Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։


 


Օդի ջերմաստիճանը մայիսի 11-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-13-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։


 


Երևան քաղաքում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։


 


 


 


Leave a Comment