Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի և Եվրամիության միջև հարաբերությունները անվանել է աշխարհաքաղաքական կարևորություն: Նա կարծում է, որ Թուրքիայի մասնակցությունը ԵՄ պաշտպանական նախաձեռնություններին համապատասխանում է ընդհանուր շահերին:
«Մեր տարածաշրջանում վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների աշխարհաքաղաքական կարևորությունը, որ Մաքսային միության նոր պայմաններին համապատասխան թարմացումը Թուրքիայի (ԵՄ-ին) լիիրավ անդամակցությանը նախորդող ժամանակահատվածում անհապաղ լուծում պահանջող առաջնահերթ խնդիրների շարքում է, և որ մեր մասնակցությունը ԵՄ պաշտպանական նախաձեռնություններին մեր ընդհանուր շահերից է բխում», – ասել է Էրդողանը Ստամբուլում Բելգիայի թագուհի Մաթիլդայի հետ հանդիպման ժամանակ։