Սլովակիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի նախավերջին՝ 31-րդ տուրում չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճած Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ է տարել «Պոդբրեզովայի» նկատմամբ (2-1):
Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում հերթական անգամ աչքի է ընկել Տիգրան Բարսեղյանը, ով ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել է 10-ի։
Հիշեցնենք, որ «Սլովանը» Սլովակիայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոնի կոչումը նվաճել էր նախորդ տուրի ԴԱԿ-ի դեմ խաղում, որի միակ գոլը խփել էր Տիգրան Բարսեղյանը։