MLS-ի 2026 թվականի մրցաշրջանի հերթական խաղում Ֆլորիդան ներկայացնող «Ինտեր Մայամին» Տորոնտոյի «Բի-Էմ-Օ Ֆիլդ» մարզադաշտում 4-2 հաշվով առավելության է հասել կանադական համանուն թիմի նկատմամբ:
Լիոնել Մեսսին այս խաղում գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» 22 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Տորոնտոն» 14 միավորով 8-րդն է: