Ճարտար խոսելուն մի՛ նայեք, այլ մարդու ապրածին. մարդն իր ժողովրդի համար պետք է արած բան ունենա. Գագիկ Ծառուկյան



Ոչ թե ճարտար խոսելուն նայեք, այլ մարդու ապրածին նայեք: Հայրենասիրությունը բաժակաճառ չէ, մարդն իր երկրի համար, իր ժողովրդի համար պետք է արած բան ունենա։ Այս մասին Հրազդանում, քարոզարշավի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: 




«Այսօր ձեզ նորից եմ ասում՝ ինչը վերցրել եմ, զարգացել, ծաղկացրել եմ: Սպորտը վերցրել եմ, որ Անկախության օրոք ութ տարի մեդալ չի եղել, չորս տարի հետո, միանգամից վեց Օլիմպիական մեդալն ենք բերել: Կազմակերպել եմ, դպրոցներ սարքել գույքով, բացել, սպորտսմեններին թոշակներ նշանակել»,-նշել է նա: 


Գագիկ Ծառուկյանը հավելել է, որ տարեկան 200 մեքենա է նվիրել սպորտսմեններին, ինչպես նաև Օլիմպիական չեմպիոնին 1 մլն դոլար՝ ոգևորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment