Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը



Ալիևը Կովսականում (նախկին Զանգելան) հայտարարել է, որ ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով:

Ատելության, անհանդուրժողականության և ագրեսիայի մասին խոսում է մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել Արցախում ապրող հայերի նկատմամբ, շանտաժով ու սպառնալիքներով զիջումներ կորզել։

Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքն ու համատեղ ջանքերը և պայքարում են մեր ժողովրդի դեմ իրականացվող թշնամական գործողությունները կանխելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment