Վեդիում անչափահաս քույրերի սեռական բռնության գործով մեղադրվող երրորդ անձը՝ Վ.Ե.-ն ևս կալանավորվել է երկու ամսով։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։