«Բարսելոնան» ժամկետից շուտ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն – armeniatoday.am

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին» և ժամկետից շուտ ապահովել չեմպիոնի տիտղոսը։

Հանդիպումը կայացել է «Կամպ Նոու» մարզադաշտում։ Առաջին խաղակեսում գոլերի հեղինակներ են դարձել Մարկուս Ռեշֆորդն ու Ֆերան Տորեսը։

«Էլ կլասիկոյից» առաջ մահացել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հայրը։ Գերմանացի մասնագետը, սակայն, որոշել էր չբացակայել հանդիպումից։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 91 միավոր և առաջնության ավարտից 3 տուր առաջ դարձել է Իսպանիայի չեմպիոն։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» վաստակել է 77 միավոր։

Կատալոնական ակումբը երկրորդ տարին անընդմեջ նվաճում է տիտղոսը՝ դառնալով Իսպանիայի 29-ակի չեմպիոն։ Մրցաշարի պատմության ռեկորդակիրը մնում է «Ռեալը»՝ 36 չեմպիոնությամբ։

Հունվարին «Բարսելոնան» հաղթել էր «Ռեալին» և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը։ Կատալոնական ակումբը 16-րդ անգամ էր դարձել սուպերգավաթակիր և այդ ցուցանիշով առաջատարն է Իսպանիայում: «Ռեալը» 13-ակի գավաթակիր է։

Leave a Comment