
«ՀՀ լեգետիմ, ժողովրդի կողմից ընտրված վարչապետը մեր հարգարժան, սիրելի ՌԴ նախագահին պարզ լեզվով ասել է, որ մենք համատեղելու ենք այնքան, որքանով դա ձեռնտու է ՀՀ-ին և որքանով մեկը մյուսին չի խանգարում»,- ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ-ն պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանում է ԵՄ-ին, թե՞ մնում է ԵՏՄ-ում։