Ամերիաբանկը զգուշացնում է՝ տարածվում են կեղծ ծանուցումներ

Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով: Iravaban.net-ը տեղեկանում է Ամերիաբանկից

Բանկը հորդորում է՝  Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները

Եթե արդեն ստացել եք նմանատիպ ծանուցում, անցել եք հղումներով և տրամադրել քարտային տվյալներ կամ հավելվածին հասանելիություն ապահովող այլ տեղեկատվություն, խնդրում ենք հրատապ կերպով բլոկավորել քարտերը և հավելվածը, կապ հաստատել բանկի հետ:

Քարտերը հնարավոր է բլոկավորել՝

MyAmeria հավելվածից

Հավաքելով *116#

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Leave a Comment