Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի 1 պաշտոնյա կալանավորվել է, ևս 1-ը տնային կալանքի ենթարկվել, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ նրա՝ գործը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերին, որով կոմիտեում քրվարույթ էր նախաձեռնվել։
Օհանջանյանի տեղեկությամբ՝ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 4 անձի նկատմամբ։
