ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քարոզարշավ է անցկացնում Հրազդան քաղաքում։
Ծառուկյանը նշել է, որ հայ ազգը հպարտ ժողովուրդ է եղել, ասելու բան է ունեցել. «Ես իմ տեղը չեմ գտնում։ Մենք էսքան խեղճացած, էս վիճակում չենք եղել։ Միշտ հպարտ ժողովուրդ ենք եղել, ասելու բան ենք ունեցել։ Այսօր ասելու բան չունենք»,- նշել է նա՝ հավելելով, որ դրա համար էլ նախաձեռնել է Քրիստոսի արձանի կառուցումը. «Գոնե իմ ազգը, հայությունը աշխարհով մեկ կարող է ասել, հպարտանա, ասի՝ մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք։ Գոնե դա ասի, հպարտանա»։ Ծառուկյանը նշել է, որ դա հայ ժողովրդին ճանաչում ու հպարտություն է տալիս։
Նա խոսել է նաև գյուղատնտեսական վարկերի, արտոնյալ պայմաններ տրամադրելու մասին, նաև՝ ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելուն ուղղված ծրագրերից. «Ասենք, եթե տնտեսական աճ եղավ երկրում, մի տոկոսը՝ 25 միլիարդ է, ասենք թե 12 տոկոս տնտեսական աճ լինի՝ 300 միլիարդ, դրանից 10 միլիարդը տուր թոշակառուին, 10 միլիարդը տուր առողջապահությանը, 5 մլրդը տուր ուսանողությանը, 5 մլրդը տուր բազմազավակ մայրերին, պատերազմի մասնակիցներին»։
