«List.am»-ի միջոցով խաբեություն․ բնակարանի վարձակալության խոստումով գումար է հափշտակվել․ գործը դատարանում է

Տղամարդը «List.am» կայքում բնակարան վարձակալության տրամադրելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 50․000 դրամ և անհետացել։ Դեպքի առթիվ 2026 թվականի մայիսի 6-ին Երևանի քրեական դատարանում գործ է հարուցվել, որը մակագրվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին։  Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Ռ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում «list.am» կայքում տեղադրել է բնակարանի վարձակալության հայտարարություն և որպես կոնտակտային հեռախոսահամար նշել է X հեռախոսահամարը: Այդ բնակարանը վարձակալելու նպատակով’ 2022 թվականի հուլիսի 19-ին նշված հեռախոսահամարին է զանգահարել Ա.Մ.-ն իր կողմից օգտագործվող X հեռախոսահամարից և հեռախոսազանգի ընթացքում Ռ.Ա.-ը, ներկայանալով Ա. անունով, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ հայտնել է, կեղծ տեղեկություններ այն մասին, որ հանդիսանում է «List.am» կայքում նշված բնակարանի սեփականատերը, ապա բնակարանի հայտարարությունը կայքից ջնջելու պատրվակով Ա. Մ.-ից պահանջել է իրեն պատկանող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի X հաշվեհամարին փոխանցել 50000 ՀՀ դրամ որպես բնակարանն ամրագրելու երաշխիք, ինչից հետո այլևս չի պատասխանել հեռախոսազանգերին և արդյուքնում Ա.Մ.-ից խաբեությամբ հափշտակելով ընդհանուր 50000 ՀՀ դրամ:

Մեղադրյալին որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Ռ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել 255-րդ հոդվածի 1-ին մասի կետ /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment