«Իրանում իմ պատվին փողոցներ են անվանակոչում»․ Նեթանյահու ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Իրանում իմ պատվին փողոցներ են անվանակոչում»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանում իր պատվին փողոցներ են անվանակոչում։ Նա այդ մասին հայտնել է CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ իրանացիները նրան անվանում են «սիրելի Բիբի» (Bibi joon)։

Բացի այդ, Իրանի փողոցները անվանակոչվում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, նշել է Նեթանյահուն:

Սակայն, նրա խոսքով, նման խորհրդանշական անվանափոխությունները պարբերաբար վերացվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։

«Բիբի» (Bibi) մականունը Նեթանյահուի անվան հետ կապված է դեռ մանկության և պատանեկության շրջանից։

Leave a Comment