«Արսենալը» մոտենում է չեմպիոնությանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 36-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս կարևոր հաղթանակ է տարել «Վեսթ Հեմ Յունայթեդի» նկատմամբ։ «Լոնդոն» ստադիոնում կայացած դերբին ավարտվել է 0-1 հաշվով։

Խաղի 83-րդ րոպեին, Լեանդրո Տրոսարդը կարողացել է կոտրել տանտերերի դիմադրությունն ու առաջ մղել «Արսենալին»։

90+5-րդ րոպեին Կալում Ուիլսոնը գրավել է հյուրերի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Քրիս Կավանան, VAR համակարգի միջամտությունից և կրկնապատկերը դիտելուց հետո, չեղարկել է գոլը։

Այս դժվար հաղթանակից հետո «Արսենալը» 79 միավորով ամրապնդվեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ 5 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիից»։ Մանչեսթերցիները սակայն մեկ խաղ պակաս ունեն։

Leave a Comment